«Միլանը» որոշում է կայացրել Զլատան Իբրահիմովիչի ապագայի վերաբերյալ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է լրագրող Սանտի Աունան։

Ըստ աղբյուրի՝ «Միլանը» չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 41-ամյա հարձակվողի հետ հաճախակի վնասվածքների պատճառով։ Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «ռոսոներիների» կազմում անցկացրել է ընդամենը 4 խաղ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս ամառ:

Իբրահիմովիչը թիմում է 2020 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել «Միլանում» 2010-ից 2012 թվականներին: Ընդհանուր առմամբ հարձակվողը կարմիր-սևերի կազմում անցկացրել է 163 հանդիպում, 93 գոլ և 35 գոլային փոխանցում։