«Լեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Լիդսի» նախկին մարզչի հետ

«Լիդսի» նախկին մարզիչ Ջեսի Մարշը պատրաստվում է գլխավորել «Լեսթեր Սիթին», հաղորդում է The Athletic-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լեսթերը» բանակցություններ է վարել 49-ամյա ամերիացու հետ։ Նշվում է, որ ակումբը դեռ չի բավարարվել Մարշին հրավիրելու տարբերակով, սակայն նա թափուր պաշտոնի հավակնորդների թվում է։

Մարշի վերջին աշխատանքը եղել է Լիդսում, որը մասնագետը թողել է այս տարվա փետրվարին։ Նա նախկինում գլխավորել է «Լայպցիգը» և «Զալցբուրգը»:

Ապրիլի 2-ին «Լեսթերը» հայտարարեց Բրենդան Ռոջերսին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։