Սիմոնե Ինձագիի վիճակը «Ինտերում» վատանում է

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ակումբում ճնշման տակ է, հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Միլանցիները 6 հանդիպում չեն կարողանում հաղթել։

Ըստ աղբյուրի՝ մարզչին սպառնում է մոտալուտ հեռացում։ Ինձագին պայման է դրել հաղթել մնացած հանդիպումներում, սակայն թիմը ոչ-ոքի է խաղացել «Սալերնիտանայի» հետ:

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի ապրիլի 11-ին Չեմպիոնների Լիգայում «Բենֆիկայի» հետ: