«Բարսելոնայի» երկրպագուները Էլ-Կլասիկոյից առաջ Վինիսիուսին վանկարկել են, որ նա մահանա

Սոցցանցերում հայտնվել է «Բարսելոնայի» երկրպագուների տեսանյութը: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղից առաջ կատալոնացի երկրպագուները վանկարկում են մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։

«Վինիսիուս, մեռիր»,- վանկարկել են երկրպագուները։

Մադրիդի «Ռեալը» «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթեց «Բարսելոնային» (4:0): Մադրիդցիները դուրս են եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կխաղան «Օսասունայի» հետ։