ՊՍԺ-ն որոշել է ում գնել, եթե Մբապեն հեռանա թիմից

ՊՍԺ-ն պատրաստ է ակտիվացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունները՝ իր թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի հետ կապված անորոշության պատճառով, պնդում է AS-ը՝ հղում անելով լրագրող Պակոյո Դելգադոյին։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն մտավախություն ունի, որ Մբապեն կցանկանա հեռանալ թիմից։ Այս սցենարով փարիզցիները պատրաստ են իրենց ողջ ուժը ներդնել Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելու վրա:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո: