Յայա Տուրե․ «Նա կօգնի «Բարսելոնային»»

Յայա Տուրեն կարծում է, որ Լիոնել Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»:

– Ի՞նչ եք կարծում, Մեսսին հաջորդ մրցաշրջանում կվերադառնա՞ «Բարսելոնա»:

«Ես կզարմանամ, եթե դա տեղի ունենա, բայց լսիր, ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է լինելու հետո:

Մեսսիի ձեռքբերումներն իր ողջ կարիերայի ընթացքում տպավորիչ են։ Նա հասավ ամեն ինչի և նույնիսկ հաղթեց աշխարհի առաջնությունում։ Չգիտեմ՝ նա կմնա ՊՍԺ-ում, կտեսնենք, թե ինչ կլինի հետո։

Նա կօգնի «Բարսելոնային»։ Ինձ թվում է, որ Մեսսին կարող է կարիերան ավարտել միայն «Բարսելոնայում»։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի, քանի որ նա գործող պայմանագիր ունի: Կտեսնենք»,- ասել է «բլաուգրանայի» նախկին կիսապաշտպանը։