Տիբո Կուրտուան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ (4:0) Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում.
– Ի՞նչ ասաց Անչելոտին ընդմիջմանը:
– Ոչ մի առանձնահատուկ բան, որպեսզի մենք շարունակենք խաղալ այնպես, ինչպես խաղում էինք: «Բարսայի» դեմ մենք լավագույնը չխաղացինք Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, մենք լավ չխաղացինք Գավաթում տանը, մենք կարող էինք հաղթել նրանց Լա Լիգայում, բայց մենք չկարողացանք…
Այսօր ամեն ինչ ստացվեց։ Երբ մենք խփեցինք երկրորդ գոլը, նրանք մի փոքր վախեցան, իսկ 11 մետրանոցից խփած գոլը լուծեց բոլոր հարցերը,- ասել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը։