«Չելսիի» նախկին մարզիչը կարող է կրկին ղեկավարել թիմը

Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Չելսին»:

Լոնդոնցիները դիտարկում են 53-ամյա իտալացուն, ում գլխավորությամբ ակումբը վերջին անգամ Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճել է 2017 թվականին։

Ինչպես հայտնում է The Independent-ը, «Չելսիի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Կոնտեի վերաբերյալ միջնորդների հետ, և եթե ամեն ինչ լավ ընթանա, բանակցությունները մարզչի հետ տեղի կունենան հաջորդ շաբաթ:

Հաղորդվում է, որ Գրեհեմ Փոթերի հրաժարականից հետո «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը, ամենայն հավանականությամբ, կլինի Ֆրենկ Լեմպարդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» տարբերակներ է դիտարկում նաև Լուիս Էնրիկեի և Յուլիան Նագելսմանի հետ։

Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմում», որը նա թողել է այս տարվա մարտի վերջին։