Մադրիդի «Ռեալը» 40-րդ անգամ կխաղա Իսպանիայի գավաթի եզրափակչում։
Մադրիդյան թիմը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով «Բարսելոնային» (4:0, առաջին խաղը՝ 0:1): Վճռորոշ խաղում «սերուցքայինները» կհանդիպեն «Օսասունայի» հետ։
Այս եզրափակիչը կլինի 40-րդը «Ռեալի» համար։ Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկություններում մադրիդցիները 19 հաղթանակ են տարել։
Ավելի հաճախ այս մրցաշարի եզրափակիչներում խաղում էր միայն «Բարսելոնան»՝ 43 խաղում 31 հաղթանակ տանելով։
«Օսասունա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին։