«Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը բաց է թողել մյունխենյան թիմի մարզումը, հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ կամերունցին ռիսկի է դիմում բաց թողնել Գերմանիայի առաջնության «Ֆրայբուրգի» դեմ հանդիպումը։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: