«Չելսին» հայտարարել է Ֆրենկ Լեմպարդին ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
44-ամյա անգլիացին թիմի հետ կաշխատի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդն արդեն գլխավորել է «Չելսին» 2019 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունվարը։
Նրա գլխավորությամբ թիմը հասավ Անգլիայի Գավաթի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ, որում պարտվեց «Արսենալին» (1:2):