Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Իտալիա, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսը»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 31 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։