Յուրգեն Կլոպը վստահ է, որ Վիրջիլ վան Դեյքը կարող է խաղալ «Արսենալի» դեմ

Յուրգեն Կլոպը վստահ է, որ Վիրջիլ վան Դեյքը կարող է խաղալ «Արսենալի» դեմ։

«Լիվերպուլի» պաշտպանը բաց է թողել «Չելսիի» դեմ հանդիպումը հիվանդության պատճառով։

«Նա հիվանդ էր, բայց մենք դեռ մի քանի օր ունենք մինչև հանգստյան օրերը»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը։

Մեկնաբանելով ԱՊԼ-ի 8-րդ տուրի հետաձգված խաղում «Չելսիի» հետ ոչ-ոքին (0:0), Կլոպը նշել է, որ երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ բնավորություն են դրսևորել։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես մի քանի հանդիպում եմ տեսել «Չելսիի» դեմ 0-0 հաշվով: Վերջին երկու խաղերը լավագույնն էին, որ ես տեսել եմ: Այսօր ամեն ինչ այլ էր։

Երկու թիմերին էլ պակասում էր ինքնավստահությունը, բայց նրանք լավ պայքարեցին։ Ես տեսա հիանալի բնավորություն և վերաբերմունք։ Նրանք շանսեր ունեին, մենք նույնպես: Մենք պետք է պայքարեինք մինչև վերջ, ինչպես նրանք։ Շատ լարված խաղ էր, բայց ոչ դիտարժան։

Արձագանքը միշտ կարևոր է։ Կիսապաշտպանների եռյակը հաճախ չէր խաղում միասին։ Սրանից արժե սկսել։ Եթե ​​ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես ցանկանում եք, դուք պետք է որոշ քայլեր ձեռնարկեք:

Էմոցիաների առումով ինձ շատ դուր եկավ խաղը։ Այո, լավագույն ֆուտբոլը չէր, բայց տղաները արժանապատիվ խաղ ցուցադրեցին։ Նրանք ցանկանում էին հաղթել նույնքան հուսահատ, որքան մենք, և մենք ստիպված էինք միավորներ վաստակել»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը Sky Sports-ին: