«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին։
«Տուխելի մարզումները չափազանց որակյալ էին և ինտենսիվ: Նա սիրում է մանրամասներ, օրինակ, նա կարող է կտրել մի քանի դրվագներ, որպեսզի ցույց տա, թե ինչ է ուզում, որ դուք տեսնեք:
Նույնն անում է լավ պահերի դեպքում։ Դա ինձ օգնեց շատ մեծ քայլեր անել դեպի առաջ, թեև դա ընդամենը մեկ մրցաշրջան էր։ Տուխելը մեկն է, ով բացահայտ ասում է իր միտքը: Ինձ համար սա խոսում է նրա օգտին, ոչ թե նրա դեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Նշենք, որ կիսապաշտպանն աշխատել է գերմանացի մասնագետի ղեկավարությամբ Դորտմունդի «Բորուսիայում»։