Երկրպագուն վնասել է Դեյվի Կլասենի գլուխը՝ տրիբունայից առարկա նետելով նրա վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Հոլանդիայի գավաթի կիսաեզրափակչի «Ֆեյենորդ» – «Այաքս» հանդիպման ժամանակ (1:2): Ամեն ինչ սկսվեց թիմի ավագներ Դուշան Տադիչի և Օրկուն Կեկչուի միջև կոնֆլիկտից, որը տեղի ունեցավ «Ֆեյենորդի» երկրպագուների տրիբունայի մոտ 60-րդ րոպեին։
Ֆուտբոլիստների միջև վեճի ժամանակ «Ֆեյենորդի» երկրպագուն առարկա է նետել «Այաքսի» կիսապաշտպան Կլասենի վրա և վնասել նրա գլուխը: Այս միջադեպից հետո հանդիպումը 20 րոպեից ավելի ընդհատվեց, ֆուտբոլիստները գնացին հանդերձարան։
Խաղը վերսկսելուց հետո Կլասենը վերադարձավ խաղադաշտ, բայց մի քանի րոպե հետո ստիպված եղավ հեռանալ: Նշենք, որ Դեյվին այս խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը։