Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել անգլիական ակումբը

Մադրիդի «Ռեալի», «Լիվերպուլի» և «Չելսիի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Լեսթեր Սիթին»։

Ինչպես հայտնում է The Independent-ը, Բենիտեսը դիտարկվում է որպես թափուր պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը։

Պրեմիեր Լիգայի 29 տուրից հետո «Լեսթերը» 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։

Բենիտեսի վերջին ակումբը եղել է «Էվերթոնը», որտեղից նա հեռացել է 2022 թվականին։