«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն արձագանքել է այն լուրերին, թե ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական թիմ։
Արգենտինացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
«Տեսնենք, թե ինչ կլինի։ Ես տեսնում եմ, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում».
Բայց ես չգիտեմ, թե վերջում ինչ կլինի, նա դեռ գործող պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ։ Տեսնենք»,- Տուրեի խոսքերն է մեջբերում Marca-ն: