Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն, որտեղ հանդես է գալիս 2012 թվականից, հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի համաձայն, Մոդրիչը կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը սաուդյան «Ալ-Նասր» ակումբն է, որտեղ նա կարող է վերամիավորվել «Ռեալի» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Նշվում է, որ խորհրդական Մոդրիչը լավ հարաբերություններ ունի թիմի, ինչպես նաև նրա մարզական տնօրեն Գորան Վուչևիչի հետ: