Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն մեկնում է Լոնդոն

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնում է Լոնդոն՝ «Չելսիի» հետ բանակցությունների համար, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լուիս Էնրիկեն, Յուլիան Նագելսմանը և Մաուրիսիո Պոչետինոն համարվում են «Չելսիի» գլխավոր մարզչի գլխավոր ֆավորիտները:

Հաղորդվում է, որ իսպանացին տպավորել է լոնդոնյան ակումբի ղեկավարներին, ինչից հետո թիմը նրան հրավիրել է Լոնդոն, որտեղ կողմերը կշարունակեն բանակցությունները։