Էրլինգ Հոլանդը վերսկսել է մարզումները

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերսկսել է մարզումները, հայտնում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նորվեգացի հարձակվողը, ով այս մրցաշրջանում գլխավորում է Պրեմիեր Lիգայի ռմբարկուների ցուցակը, վնասվածքի պատճառով բաց է թողել Պրեմիեր Lիգայի 29-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղը (4:1)։

Ապրիլի 8-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Lիգայի 30-րդ տուրում արտագնա խաղում կմրցի «Սաութհեմփթոնի» հետ, իսկ ապրիլի 11-ին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Բավարիային»։