«Բարսելոնան» պետք է մի քանի խոշոր վաճառքներ իրականացնի, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը: Ակումբը պետք է վաստակի մոտ 200 միլիոն եվրո, հայտնում է Sport-ը:
«Բարսելոնայի» մարզական ղեկավարությունը նախապատրաստել է հաջորդ տրանսֆերային պատուհանի գործողությունների պլանը և բացահայտել ֆուտբոլիստններին, ովքեր ոչ մի դեպքում չեն վաճառվի։ Նրանք երեքն են պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ինչպես նաև կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը։ Այս ֆուտբոլիստները համարվում են անձեռնմխելի:
«Բարսելոնան» չի մտածում Մարկ-Անդրե տեր Շտեգենին, Գավիին, Ալեքս Բալդեին, Ժյուլ Կունդեին, Ռաֆինյային և Ռոբերտ Լևանդովսկուն վաճառելու մասին։
Նաև գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում կորցնել Անդրեաս Քրիստենսենին և Ֆրանկ Կեսիերին, թեև ակումբը նրանց համար առաջարկներ ունի։