Յան Օբլակը պատմական նվաճման է հասել

Երեկ Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ (1:0):

Սլովենացի դարպասապահ Յան Օբլակի համար սա 389-րդ հանդիպումն էր «Ատլետիկոյի» կազմում։

Այսպիսով, դարպասապահը կրկնել է ակումբային ռեկորդը, որը նախկինում պատկանում էր պաշտպան Դիեգո Գոդինին։

Լա Լիգայի հաջորդ տուրում «Ատլետիկոն» կխաղա «Ռայո Վալեկանոյի» հետ։ Մադրիդյան ակումբն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը։