Իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզիչի Խուան Խոսե Ռոխո Մարտինին պաշտոնանկ է արվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզիչը ակումբը գլխավորում էր 2021 թվականի հուլիսից: Նրա գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել էր 75 հանդիպում, տարել 36 հաղթանակ, 13 անգամ ոչ-ոքի խաղացել իսկ, 26 խաղում պարտվել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում երեկ «Վալյադոլիդը» 0-6 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»: