«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Յուլիան Նագելսմանին խորհուրդ չի տվել աշխատանքի անցնել «Չելսիում»։
«Յուլիանն ինձ այդ մասին չի հարցնի: Նա այս թեմայով իմ խորհրդի կարիքը չունի»,- լրագրողներին ասել է Տուխելը։
Ավելի վաղ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Նագելսմանին փոխարինել էր Տուխելը։ Երեկ՝ «Չելսին» հայտարարեց Գրեհեմ Փոթերի հրաժարականի մասին։
Նշենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, իսկ «Չելսին» ԱՊԼ-ում 11-րդն է։