Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 3-9-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահ
Արմինե Հարությունյան – «Լեռնային Արցախ»
Մարիամ Նալբանդյան – «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան – «ԱԻԿ» (Շվեդիա)
Լիանա Ղազարյան – «Հայասա»
Անյուտա Գալստյան – «Լեռնային Արցախ»
Մարիա Սախինովա
Անի Ղուկասյան
Կիսապաշտպաններ
Նաիրի Տեր-Մկրտչյան – «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Լարա Կազանչյան – «Կալգարի» (Կանադա)
Մարալ Արթին – «Կորդոբա» (Իսպանիա)
Կարինե Եղյան – «Հայասա»
Աննա Դալլաքյան – «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան – «Լեռնային Արցախ»
Մարինե Կարապետյան
Հարձակվողներ
Կլաուդիա Չոլակյան – «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա
Հավաքի շրջանակում Հայաստանի հավաքականը ապրիլի 6-ին և 9-ին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ:
Հանդիպումները կկայանան Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում և կմեկնարկեն ժամը 14:30-ին: