Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է բաց թողնել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է լրագրող Մարիո Կորտեյանան:
Ռյուդիգերը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց «Վալյադոլիդի» դեմ Լա Լիգայի 27-րդ տուրի խաղը, որտեղ «Արքայական ակումբը» հաղթել էր 6-0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» գավաթի խաղարկության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին Բարսելոնայի «Քամպ Նոու» ստադիոնում: