«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին բարձր է գնահատել «Նապոլիի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը:
«Ես գոհ եմ հաղթանակից, բայց սա միայն առաջին քայլն է։ Առաջնությունում դեռ 9 խաղ կա, որոնք պետք է խաղալ նույն տրամադրվածությամբ։ Չափազանց շատ կետեր մեզանից խուսափել են:
Այս արդյունքը չի ազդի Չեմպիոնների Լիգայի հանդիպումների վրա, այնտեղ լրիվ այլ մրցաշար է՝ այլ մթնոլորտով։ Մենք ուշադիր կուսումնասիրենք այս խաղը և կմտածենք հաջորդի մասին։ Կարևոր էր հաղթել և առաջատար դառնալ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարում»,- մասնագետի խոսքերը մեջբերում է 90min-ը։