Մադրիդի «Ռեալը» մերժել է ՊՍԺ-ի առաջարկը՝ թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու համար, հայտնում է իսպանական El Nacional-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկել են ավելի քան 135 միլիոն եվրո, սակայն մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անմիջապես ասել է ոչ։
Նշենք, որ ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։