«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մաքրել թիմի կազմը:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Հարի Մագուայրը, Էրիկ Բային, Անտոնի Մարսիալը, և Բրենդոն Ուիլյամսը կարող են հեռանալ ակումբից։
Այդ տրանսֆերներից ստացված հասույթով մարզչական շտաբը Էրիկ տեն Հագի գլխավորությամբ նախատեսում է նորացնել թիմի կազմը։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրել է 27 խաղ և վաստակել 50 միավոր։
«Կարմիր սատանաները» լրացուցիչ ցուցանիշներով զիջում են երրորդ տեղում ընթացող «Նյուքասլին»։