Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն, ՊՍԺ–ն ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին, և պատրաստ է նրա համար վճարել 90 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։