«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է վերադառնալ ԱՊԼ

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն գուցե վերադառնա Անգլիա, հաղորդում է Mirror-ը։

Գերմանացու ծառայություններով այժմ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդն», որը կապ կհաստատի գերմանական կողմի հետ առաջիկա ամռանը:

Ֆուտբոլիստի դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ դեռևս անհայտ է:

Հիշեցնենք, որ Լերոյն արդեն խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում: