Ապրիլի 2-ին Լիգա 1-ի 29-րդ տուրի խաղում «Լիոնը» հյուրընկալվելիս հաղթեց ՊՍԺ-ին (1:0) և մեծացրեց առանց այն էլ ուժեղ ճնշումը փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի վրա։
«Լիոնի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը հիշել է 2013-ից 2016 թվականներին ՊՍԺ-ում իր անցկացրած ժամանակաշրջանը։
«Եթե դու դեռ խաղում ես Չեմպիոնների Լիգայում դա, լավ է: Երբ դուրս ես մնում պայքարից, ամեն ինչ ավարտված է, մրցաշրջանն ավարտված է, և ՊՍԺ-ում սկսում են մտածել հաջորդ տարվա մասին: Դժվար է բոլորին տրամադրել առաջնությունում հաղթելու վրա»,- Բլանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: