«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին ներկայումս պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում, սակայն նրան պետք է առաջիկա հանդիպումներում բարելավել թիմի խաղը՝ երկարաժամկետ հեռանկարում իր աշխատանքը պահպանելու համար:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերը» կնախընտրի մրցաշրջանն ավարտել Ինձագիի գլխավորությամբ, իսկ ամռանը նոր մարզիչ ընտրել: Այդուհանդերձ, ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ինձագիին պաշտոնանկության ուղարկել, եթե առաջիկա երեք հանդիպումներում նրան չհաջողվի փոխել իրավիճակը։
Երեքշաբթի օրը նրանք կխաղան «Յուվենտուսի» հետ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում, ապա «Սալերնիտանայի» հետ Ա Սերիայում, իսկ հետո՝ «Բենֆիկայի» հետ՝ Չեմպիոնների Լիգայում:
Այն դեպքում, երբ Ինձագին պաշտոնանկ արվի, երիտասարդական թիմի մարզիչ Կրիստիան Չիվուն կարող է նշանակվել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: