Ֆաբրիցիո Ռոմանո. «Ես չգիտեմ որևէ մարզչի, ով կասի, որ չի ցանկանա աշխատել «Չելսիում»»

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ բոլոր բարձրակարգ մարզիչներին գրավում է Լոնդոնի «Չելսիում» աշխատելու հեռանկարը։

«Ես չգիտեմ որևէ մարզիչ, ով կասի, որ չի ցանկանա աշխատել «Չելսիում»: Սա «Չելսին» է, զինանշանը, փողը, պատմությունը, քաղաքը, լիգան:

Այդ ակումբում աշխատելու ցանկություն ունենալու պատճառները շատ են»,- ասել է Ռոմանոն:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ է արել անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերին: