Չիրո Ֆերարան խոսել է Ռաֆայել Լեաուի և Խվիչա Կվարացխելիայի մասին

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Չիրո Ֆերարան պատմել է «Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուի և «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի մասին իր մտքերը։

«Լեաուն պետք է բարելավի իր ելույթները պաշտպանությունում, իսկ հարձակման ժամանակ նա ավելի շատ ապավինում է իր բնազդներին: Կվարացխելիան ավելի շատ թիմային ֆուտբոլիստ է։ Եթե ​​նա կորցնում է գնդակը, անմիջապես միանում է պաշտպանությանը»,- Ֆերարայի խոսքերն է մեջբերում pianetamilan-ը։

Նշենք, որ Ա Սերիայի 28-րդ տուրի խաղում «Միլանը» դրսում 4:0 հաշվով հաղթել է «Նապոլիին»: