Քրիստոֆ Գալտիե. «Հիասթափությունը շատ մեծ է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Լիոնից» կրած պարտությունը (0:1):

«2023 թվականի 8-րդ պարտությունը ՊՍԺ-ի համար շատ վատ է։ Հիասթափություն կա, քանի որ մենք լավ սկսեցինք հանդիպումը և զայրույթ, որովհետև թույլ ենք տալիս, որ չափազանց շատ հնարավորություններ ստեղծվեն մեր դարպասին: Մեզ պակասում է բնավորությունը, հպարտությունը։ Մեր երկրպագուները մեզ առաջ են մղում մինչև վերջին րոպեն, բայց մենք չենք արձագանքում դրան։

Մենք դեռ կարողանում ենք ինչ-որ բանի հասնել, բայց պետք է կենտրոնանալ, հասկանալ, թե ինչ իրավիճակում ենք։ Պետք է սպասել նաև որոշ ֆուտբոլիստների վերադարձին։

Իհարկե, հիասթափությունը մեծ է։ Առաջնությունը դժվար է հաղթել, եթե կարծում եք, որ դա հեշտ գործ է, ապա սխալվում եք։ Այս տիտղոսը նվաճելու համար մենք պետք է փոխենք մոտեցումը ֆուտբոլի նկատմամբ, խաղադաշտում բնավորություն ցույց տանք, հատկապես, երբ ամեն ինչ այնպես չէ, որ ընթանում է այնպես, ինչպես պետք է»,- մասնագետի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։