«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա մարոկկացու տրանսֆերը հավակնում է գնել Մյունխենի «Բավարիան», որը ֆուտբոլիստի համար կպայքարի ՊՍԺ-ի հետ։
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպուշը մեղադրել էր «Չելսիին» Զիեշի ձմեռային տրանսֆերը խափանելու մեջ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: