«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն սոցցանցում։
Աղբյուրի համաձայն, կատալոնական կողմը սկսել է գործարքներ կնքել խոշոր հովանավորների հետ, որոնք կարող են օգնել արգենտինացուն վերադարձնել «Բարսելոնա»:
Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին պատրաստ է վերադառնալ թիմ և սպասում է կատալոնական ակումբի առաջարկին։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։