ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Պրեսնելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։
Կիմպեմբեն փարիզյան գրանդում հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։