Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Forza Roma-ն:

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա արգենտինացու տրանսֆերը հավակնում է գնել Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է ֆուտբոլիստին գնել 20 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Դիբալան «Ռոմայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։