Լիոնել Մեսսին մոտ է ՄԼՍ տեղափոխվելուն

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ՄԼՍ տեղափոխվելուն, հայտնում է առաջնության վերլուծաբան Շիփ Մեսսինգը։

«Մեսսիի տեղափոխությունը ՄԼՍ տեղի կունենա, և դա տեղի կունենա շուտով»,- ասել է Մեսսինգը MLS 360-ում:

Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: