Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Թուրքիա

«Ֆեներբախչեն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը հույս ունի առաջիկա ամռանը ձեռք բերել բելգիացուն և ուժեղացնել հարձակման գիծը:

Նշվում է, որ ստամբուլյան ակումբը դեռ հունվարին փորձել է պայմանագիր կնքել բելգիացու հետ: