«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մերժել է թիմի նոր պայմանագրի առաջարկը, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ առաջարկ է արել, բայց դա Դե Խեային հարիր չէ։
Դարպասապահը ցանկանում է մնալ թիմում, բայց կարծում է, որ այս մրցաշրջանում իր խաղը դեռևս դարձնում է իրեն ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը և, հետևաբար, արժանի է ավելի մեծ աշխատավարձի:
Հաղորդվում է, որ չնայած մերժված առաջարկին, բանակցությունները դրական ավարտ կունենան։
Նշենք, որ 2019 թվականին իսպանացին աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահն էր: