Մադրիդի «Ռեալի» պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբային գրանցումը հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացին հոգնել է «արքայական ակումբում» երկրորդ համարը լինելուց։ Նոր մրցաշրջանում Լունինը ցանկանում է հանդես գալ այլ թիմում, որտեղ երաշխավորված է տեղ զբաղեցնել մեկնարկային կազմում։
Այս մրցաշրջանում Անդրեյն ընդամենը վեց հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որոնցից երեքում անառիկ է պահել դարպասը։