«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Լիոնել Մեսսիին:
Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է ամեն ինչի՝ արգենտինացուն ակումբում պահելու համար։
Ալ-Խելաիֆին արդեն ասել է Մեսսիի հորը, որ պատրաստ է ընդունել նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձի ցանկացած բարձրացում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում՝ վերադառնալով «Բարսելոնա»։