Վիկտոր Օսիմհենը կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակ ունի

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

24-ամյա նիգերիացին փարիզցիների առաջնահերթ թիրախն է ամառային տրանսֆերային պատուհանում։

ՊՍԺ-ն պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։ «Նապոլին» ֆուտբոլիստի համար ցանկանում է 150 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։