ՊՍԺ-ն Լիոնել Մեսսիին փոխարինող է գտել

ՊՍԺ-ն որոշել է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, եթե չկարողանա թիմում պահել Լիոնել Մեսսիին, հայտնում է El Nacional-ը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի «Բավարիան» նույնպես ցանկանում է գնել Դեմբելեին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։

Նշենք, որ Դեմբելեն Իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։