Մեյսոն Մաունթը՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Չելսիի» վենգեր Մեյսոն Մաունթին, հայտնում է El Nacional-ը։

Մեյսոն Մաունթի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը չի կարողացել պայմանավորվել նրա հետ ֆինանսական պայմանների շուրջ, ուստի պայմանագրի երկարաձգումը քիչ հավանական է։ 

Ընթացիկ մրցաշրջանի 32 խաղում Մեյսոն Մաունթը խփել է երեք գոլ և վեց գոլային փոխանցում կատարել։