ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություներով, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին ձեռք բերելու համար ծախսել 90 մլն եվրոշ
Նշվում է, որ ՊՍԺ-ն լավ աշխատավարձ կառաջարկի Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, որպեսզի հաղթի «Յուվենտուսի» և «Միլանի» դեմ ֆուտբոլիստի համար պայքարում:
Փետրվարի վերջին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կդառնա 27 տարեկան։ Նա «Լացիոյում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։