Ֆիլ Ֆոդենը վիրահատության կենթարկվի

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը ստիպված կլինի մի քանի շաբաթ բաց թողնել կույրաղիքի բորբոքման պատճառով, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Բժիշկներն ասում են՝ մոտ 2-3 շաբաթ։ Տեսնենք, թե նա ինչպես կզգա վիրահատությունից հետո»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

Այս մրցաշրջանում 22-ամյա Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։